Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Այրվել է 1000 տուկ անասնակեր

    Այրվել է 1000 տուկ անասնակեր

    Այսօր ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 20.50-ին:
  • 1926թ.-ի կառուցված «բարաքները» բնակելի են (տեսանյութը՝ «shirakcentre.org»-ի)
  • Գյումրիում դեռ կարելի է հանդիպել 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարան-«բարաքների»

    Գյումրիում դեռ կարելի է հանդիպել 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարան-«բարաքների»

    Գյումրիում հիմա էլ, հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»:
  • Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերից այսօր 9 գրոհային է ոչնչացվել

    Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերից այսօր 9 գրոհային է ոչնչացվել

    Պակիստանում այսօր 9 գրոհային է ոչնչացվել`ամերիկյան անօդաչու սարքերի` երեք թիրախներին հասցրած հարվածի արդյունքում: Գրոհն իրականացվել է Աֆղանստանի հետ սահմանին` Հարավային Վազիրիստան շրջանում, որը համարվում է «Թալիբան» շարժման բնօրրանը:Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ ոչնչացված գրոհայինների թվում կարող են լինել պակիստանյան թալիբների դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
  • Միշտ օպերատիվ և ամենակարող մեր հրշեջ-փրկարարները

    Միշտ օպերատիվ և ամենակարող մեր հրշեջ-փրկարարները

    ԱԻՆ-ի տեղեկացմամբ , այսօր ժամը 17:06-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարան, քաղաքի ծննդատուն. անհրաժեշտ Է օգնություն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:
  • Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել

    Պեկինում խոզի գրիպից մահվան երկու դեպք է արձանագրվել

    Պեկինում մահվան երկու դեպք է արձանագրվել H1N վիրուսից, որը հատնի է որպես խոզի գրիպ: Չինական լրատվամիոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանցից մեկին, հայտնում են, որ Պեկինում գրիպով հիվանդների թիվը բարձր ցուցանիշի է հասել, իսկ H1N1-ը գերակայող է դարձել:
  • Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը` թույլ

    Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը` թույլ

    Հունվարի 6-ին` ժամը 18.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Սեւանում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
  • Արյունը կարող է փրկել տղայի կյանքը

    Արյունը կարող է փրկել տղայի կյանքը

    Զինծառայողի համար 3-րդ խմբի, բացասական ռեզուսով արյուն է հարկավոր: Ընդամենը մի քանի գրամ արյունը կարող է փրկել տղայի կյանքը: Օգնեք և տարածեք այս հղումը:
  • Երեք մոգերի այցելությունը Հայսատան

    Երեք մոգերի այցելությունը Հայսատան

    Մինչ բուն խոսքին անցնելը, հիշենք, որ Հիսուսի ծննդյան մասին մարգարեություն կար դեռ Նրա ծնունդից 700 տարի առաջ, երբ Եսայի մարգարեն բարբառեց. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):
  • Կամենում եմ բարին, բայց գործում չարը

    Կամենում եմ բարին, բայց գործում չարը

    Պողոս առաքյալի գրած նամակներից Հռոմեացիներին ուղղված նամակը ամենից ծավալուն նամակն է: Ինչպես մնացյալ նամակներն այն ունի տարբեր բաժինններ` ողջույնի շնորհակալության և այլն: Սակայն գլխավոր մասը վարդապետական բաժինն Է, ուր առաքյալը նաև անդրադառնում է մարդու մեղանչական բնությանը և մեղքից ազատվելու մարդկային ինքնուրույն ջանքերի անկարողությանը: